«Արարատ-Արմենիա»-ի նոր ֆուտբոլիստը Մարոկկոյից է

Armenpress 18:31, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբը նոր ֆուտբոլիստ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 31-ամյա մարոկացի պաշտպան Ռուժդի Աշենտեն: Ռուժդին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» սան է: Հանդես է եկել հոլանդական «Ցվոլե», «Վիտեսս», «Վիլլեմ II» և մի շարք այլ ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Էյնդհովեն» ակումբի ֆուտբոլիստ:Խաղացել է Մարոկկոյի ազգային հավաքականում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am