Ռեկորդային տապ Է սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Բելգիայում

Armenpress 16:30, 25 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչեւ շաբաթվա վերջը կարող Է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Բելգիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը:Տապի բարձրակետն այս երկրներում սպասվում Է հինգշաբթի եւ ուրբաթ օրերին՝ հունիսի 27-ին եւ 28-ին:Բելգիայում առավելագույն ջերմաստիճանը հասնում Է ըստ Ցելսիուսի 35 աստիճանի: Բացի սովորական հանձնարարականներից, իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել հասարակական վայրերում, որտեղ օդափոխիչներ են տեղադրված, ներառյալ առեւտրի կենտրոնները, թանգարանները եւ գրադարանները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Օստենդ բելգիական առողջարանային քաղաքի քաղաքապետարանում, շոգ եղանակի կապակցությամբ իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել ձիերի սայլակառքերով հանգստացողների զբոսնելու վրա:Համանման պահանջ Է դրվել Բրյուգեում եւ Անտվերպենում, որոնք ամառային ամիսներին ընդունում են բազմաթիվ զբոսաշրջիկների:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am