Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Է ընտրվել Արչիլ Տալակվաձեն

Armenpress 15:42, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են կառավարող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակվաձեին օրենսդիր մարմնի նոր խոսնակ ընտրելու օգտին: Նիստի ուղիղ հեռարձակումն իրականացվում Էր խորհրդարանի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «94 ձայն՝ «կողմ», ոչ մի «դեմ»: Արչիլ Տալակվաձեն ընտրված Է խորհրդարանի նախագահ»,-քվեարկությունից հեո հայտարարել Է խոսնակի պաշտոնակատար Թամար Չուգոշվիլին:

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք նիստերի դահլիճը լքել են խորհրդարանական նստաշրջանի սկզբում՝ ի նշան այն բանի դեմ բողոքի, որ օրակարգում չի եղել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի հարցը: Տալակվաձեն զբաղեցնում Էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարի պաշտոնը: Նրա թեկնածությունը կառավարող կուսակցության կողմից որպես միակն Էր դիտարկվում այն բանից հետո, երբ անցած ուրբաթ հրաժարական տվեց խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am