Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Armenpress 15:40, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.45-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am