Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը մերժեց Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւը. Kyodo

Armenpress 14:01, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 25-ին մերժել Է հինգ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախագիծը երկրի վարչապետ Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Ինչպես հաղորդել Է Kyodo գործակալությունը, փաստաթղթին դեմ են քվեարկել կառավարող կոալիցիայի պատգամավորները, որի մեջ մտնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Կոմեյտո» կուսակցությունը, որոնք ձայների մեծամասնություն ունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդդիմությունը նախարարների կաբինետին մեղադրել Է, որ այն քաղաքացիներին մոլորության մեջ Է գցում եւ չի կարողանում հաջողություններ արձանագրել ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում: Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն նաեւ հայտարարել Է խորհրդարանի ստորին պալատի արձակման եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am