Նախագահ Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ

Armenpress 13:39, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ:

Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am