Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվել են Հայաստան

Armenpress 10:40, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորները տեղափոխվել են Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ  հունիսի 25-ի առավոտյան ժամը 07:00-ին, Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է իր ընթացքը դեպի Հայաստան։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Հունիսի 24-ի երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am