ԱՄՆ-ը պատրաստ Է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկել միայն համապարփակ գործարքի կնքման դեպքում

Armenpress 18:10, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները կչեղարկի հիրավի համապարփակ գործարքի կնքման դեպքում, որը կներառի միջուկային ու հրթիռային խնդիրները, ինչպես նաւե մարդու իրավունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին Բրյուսելում կայացած հեռախոսային բրիֆինգում հայտարարել Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

«Նոր գործարքը պետք Է լինի իրոք համապարփակ, ներառի միջուկային հիմնախնդրի, բալիստիկ հրթիռների խնդրի, մարդու իրավունքների եւ տարածաշրջանում Թեհրանի գործունեության խնդրի լուծումները: Միայն նման գործարքի կնքումից հետո ԱՄՆ-ը լիովին կչեղարկի պատժամիջոցները եւ կվերականգնի դիվանագիտական հարաբերությունները»,-հայտարարել Է նա:

Բացի այդ, Հուքի խոսքով՝ ԱՄՆ-ը հունիսի 24-ին կհորդորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հասնել Իրանից Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման՝ սկսելով Իրանի վրա առավելագույն դիվանագիտական ճնշում գործադրելու արշավը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր երկիրը տնտեսապես շահագրգռված չԷ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պահպանելու հարցում, որով համաշխարհային շուկա Է փոխադրվում մերձավորարեւելյան նավթի մեծ մասը, քանի որ Միացյալ Նահանգներն ինքն Է դարձել այդ հումքի խոշոր արտադրողը: Թրամփն ասել Է, որ աշխարհի այս շրջանում իրենց լցանավերի պահպանմամբ պետք Է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ, որոնք կախված են Մերձավոր Արեւելքից նավթի մատակարարումներից: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան հունիսի 24-ին Twitter-ում գրել Է, որ իր երկիրը պատրաստ չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում:

«Մենք ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, բայց եւ չենք ընդունում պատժամիջոցները,-գրել Է Աշնան:-Բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկներն այն պայմաններում, երբ պահպանվում են սպառնալիքներն ու պատժամիջոցները, չեն կարող ընդունվել»: Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր պետական քարտուղար Ամելի դե Մոշալենը հունիսի 24-ին CNews-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ֆրանսիան բացասաբար Է վերաբերվում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հայտարարությանը: «Ֆրանսիան չի կարող հավանությամբ վերաբերվել այն բանին, ինչը նպաստում Է (Իրանում) իրադրության Էսկալացմանը: Այն, ինչ ներկայում տեղի Է ունենում Իրանի շուրջ, մենք դիտարկում ենք որպես չափազանց վտանգավոր իրադարձություններ: Տարբեր կողմերից՝ Իրանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների կողմից, հնչում են քաղաքական գործիչների ռազմաշունչ հայտարարություններ, որոնք չի կարելի խելամիտ եւ պատասխանատու համարել, թեեւ դրանք հենց այդպիսին պետք Է լինեին ներկա իրավիճակում»,-նշել Է դե Մոնշալենը: Նա ընդգծել Է, որ այդ կապակցությամբ «գլխավոր խնդիրը խաղաղության պահպանումն ապահովելն Է»:

ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել Է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ Է անում ձեռնպահ մնալ նոր հակաիրանական պատժամիջոցներից, որոնք սոսկ կբարդացնեն իրադրությունը: «Դա առաջին դեպքը չԷ, երբ ԱՄՆ-ն սպառնում Է նոր պատժամիջոցներով, փոխանակ ընդունի այդ իրավիճակում ակնհայտ մոդելը՝ այն Է՝ գտնել հնարավորություններ եթե ոչ ուղղակի քաղաքական երկխոսության, ապա երկխոսության եւ առկա խնդիրների դիվանագիտական լուծման համար,- ասել Է նա:- Իրադրությունը սոսկ կբարդանա: Դա ամբողջ իրադրության սրման գիտակցված, նպատակամիտված գծի արատացոլումն Է»: Ռյաբկովը նաեւ խոստացել Է, որ Ռուսաստանը մյուս ողջամիտ ուժերի հետ մեկտեղ կհակազդի ԱՄՆ-ի նոր հակաիրանական պատժամիջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am