Վրացական MyWay-ը ռուսաստանցիներին կվերադարձնի տոմսերի գումարը ավիահաղորդակցության արգելման ֆոնին

Armenpress 17:30, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MyWay վրացական ավիաընկերությունը հայտարարել Է, որ պատրաստ Է ամբողջությամբ ուղեւորներին վերադարձնել Ռուսաստան այն չվերթների ավիատոմսերի գումարը, որոնք պետք Է կայանային հուլիսի 8-ից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ պղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«MyWay Airlines-ը կսկսի Ռուսաստան չվերթների տոմսերի վերադարձման գործընթացը, որոնք պետք Է կայանային հուլիսի 8-ից հետո: Ուղեւորների կողմից վճարված բոլոր փողերն ամբողջությամբ կվերադարձվեն»,-ասված Է ավիաընկերության հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am