Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից

Armenpress 17:06, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 24-ին կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը:  Նախարարը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ:  Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:  Նախարարը խնդրեց, հորդորեց, հանձնարարեց լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները:

 

 

 

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am