Երևանի քաղաքապետարանը կցանկապատի Նուբարաշենի աղբավայրը

Armenpress 16:19, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն այս տարի  ամբողջությամբ կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով՝  տարիների ընթացքում Նուբարաշենում աղբի ծածկման աշխատանքներ չեն իրականացվել: «Այս պահի դրությամբ Կարմիր բլուրում մենք իրականացնում ենք շինաղբի հեռացում: Կարմիր բլուր աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով  Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով»,-ասաց նա:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ: «Մրցույթ կիրականացվի այնտեղ ոռոգման ցանցի կազմակերպման հետ կապված»,-հավելեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am