Բորիս Ջոնսոնը պատրաստ չԷ մասնակցել Ջերեմի Հանթի հետ հեռուստաբանավեճին. Sky News

Armenpress 16:06, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու այն հեռուստաբանավեճին, որին քաղաքական գործչն հրավիրել Է նրա մրցակիցը՝ Ջերեմի Հանթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտնել Է Sky News բրիտանական հեռուստաալիքը, որը պատրաստվում Էր իր եթերում հեռուստաբանավեճը կազմակերպել հունիսի 25-ին:

Ալիքի տարածած հաղորդագրության մեջ ասվում Է, որ հեռուստաբանավեճի հեռարձակումը հետաձգվում Է, քանի որ Ջոնսոնն առայժմ այդպես Էլ չի պատասխանել իրեն ուղարկված հրավերին այն դեպքում, երբ Հանթը, որը գլխավորում Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը, հայտարարել Է, որ պատրաստ Է մասնակցել դրան: «Մենք առաջվա պես պատրաստ ենք հունիսի 25-ի երեկոյան հեռուստաբանավեճի անցկացման հարթակ տրամադրել, եթե երկու թեկնածուները գան դրան մասնակցելու: Առանց երկուսի մասնակցության դրանք չեն կարող տեղի ունենալ,-հայտարարել Է հեռուստաալիքի ներկայացուցիչը:-Ընդ որում՝ մենք միստր Հանթին եւ միստր Ջոնսոնին նոր հրավերներ կուղարկենք Sky News ալիքի ուղիղ եթերում երկուշաբթի օրը՝ հուլիսի 1-ին, բանավեճերին մասնակցելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am