Ֆրանսիայի Փարիզի տարածաշրջանում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ Է հայտարարված տապի պատճառով

Armenpress 13:02, 24 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը Ֆրանսիայի բնակիչներին նախազգուշացրել Է երկրի ամբողջ տարածքում տապի վերահաս ալիքի մասին: Հունիսի 24-ից եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակն Է հայտարարվել Փարիզում եւ հարեւան դեպարտամենտներում, ինչպես նաեւ Սենա ի Մառնա դեպարտամենտում: Երկու նարնջագույն գոտիներում կանխատեսվում Է մինչեւ 31 աստիճան ըստ Ցելսիուսի: Ընդհուպ մինչեւ շաբաթ օրը Ֆրանսիայի հարավում, կենտրոնական տարածաշրջաններում ու մասամբ հյուսիսում օդերեւութաբանները կանխատեսում են մինչեւ 41 աստիճան տաքություն: Հարավային քաղաքներում արդեն զգացվում Է ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, սակայն այնտեղ իրադրությունը մեղմանում Է ծովափի մոտիկությամբ: Ինչպես հայտնել Է France Info ռադիոկայանը, այս շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում ջերմաչափերի սյուները կհասնեն 1947 թվականից ի վեր հունիսի համար առավելագույն ցուցանիշներին: Շիկացած օդը երկիր են բերում Սահարայից փչող հարավային քամիները: Ինչպես նշում են փորձագետները, բարձր խոնավության պատճառով երկրի մեծ մասում ջերմաստիճանները կզգացվեն որպես պլյուս 40 աստիճան ըստ Ցելսիուսի:Խոշոր քաղաքներում Էլեկտրոնիկայի եւ այլ խանութների վաճառողներն արդեն նշում են օդափոխիչների, օդի խոնավացուցիչների եւ օդորակիչների ռեկորդային վաճառքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am