Նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում այցելել է ֆրանսիական Safran ավիատիեզերական ընկերության տաղավար

Armenpress 12:10, 22 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։ Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։ Նախագահ Սարգսյանն ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ժան Պիեռ Ռայսաքի հետ քննարկել է Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am