Կրեմլը զսպվածության Է կոչել Իրանին առնչվող իրադրության շուրջ

Armenpress 14:21, 21 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ուշադիր հետեւում Է Պարսից ծոցում եւ Իրանի շուրջ խիստ լարված իրադրությանը եւ զսպվածության Է կոչում բոլորին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 21-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պարսից ծոցի իրադրությունը շատ լարված Է, ինչը խիստ անհանգստություն Է առաջացնում»,-ասել Է նա՝ պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության նոր ալիքի վերաբերյալ հարցին:

«Մենք ուշադիր հետեւում ենք իրադրությանը եւ զսպվածության կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք առնչություն ունեն դրա հետ»,-ասել Է Պեսկովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am