Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպական խաղերում

Armenpress 23:41, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է Եվրոպական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մեկնարկային օրը՝ հունիսի 21-ին պայքարի մեջ մտնում են մի քանի քաշային կարգեր: 56 կգ քաշային կարգում Ժիրայր Սարգսյանը 1/16 եզրափակչում կմրցի Ռումինիայից Ռոբերտ Ջիտարույի հետ:

91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը կմենամարտի Նիդերլանդներից Պետեր Մուելենբերգ հետ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Բոսնիա եւ Հերցոգովինան ներկայացնող Դուշան Վելետիչը:

Հայաստան երկրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտ մրցաձևում ներկայացնում են ընդհանուր առմամբ 11 մարզիկներ՝ Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ), Անուշ Գրիգորյան (51 կգ):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am