Հայտնի են «Փյունիկ»-ի մրցակիցները Սլովենիայի ուսումնամարզական հավաքի ընթացքում

Armenpress 20:39, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը հունիսի 21-ից հուլիս 3-ը Սլովենիայում կանցկացնի մարզումային հավաք, որի ընթացքում կունենա նաև երեք ստուգողական հանդիպում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունիսի 26-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Ավստրիայի Բունդեսլիգան ներկայացնող «ՏՍՎ Հարտբերգը», հունիսի 29-ին՝ սլովենական «ՆԿ Մուրան», հուլիսի 2-ին՝ լեհական «Կրակովիան»:

«Փյունիկը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին։ Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am