Զոհրաբ Մնացականյանը գոհ է Բոլթոնի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումից

Armenpress 20:31, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

«Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կարևոր դեր է խաղում՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ում գրել է Մնացականյանը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am