ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին

Armenpress 18:38, 20 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեքմեզյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 107 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Բեքմեզյանին ԲԽԴ ադամի պաշտոնում առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am