ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը աղետի կբերի. Պուտին

Armenpress 18:03, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը կվերածվի աղետի, ռազմական լուծման հետեւանքները շատ դժվար Է կանխատեսել: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 20-ին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում ունեցած ելույթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա (ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը) աղետ կլիներ առնվազն տարածաշրջանի համար, որովհետեւ դա կհանգեցներ բռնության ծավալման եւ գուցե՝ տարածաշրջանից փախստականների թվաքանակի ավելացման,-ասել Է նախագահը:-Նրանց համար, ովքեր կձեռնարկեն այդօրինակ փորձեր, դա նույնպես, հնարավոր Է, տխուր հետեւանքներ կունենա, որովհետեւ շատ դժվար Է կանխատեսել, թե ինչ կստացվի ռազմական ուժի կիրառման դեպքում»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը դիտարկում Է տարածաշրջանում Իրանին հակազդելու բոլոր տարբերակները, այդ թվում եւ՝ ռազմական: Նա հասկանալ Է տվել, որ վարչակազմը չի դիմի օրենսդիրներին Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների անցկացման թույլտվության համար՝ իր դիրքորոշումը փաստարկելով ամերիկյան շահերի պաշտպանությամբ: Հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ:

Ինչպես հունիսի 19-ին հայտնել են Պենտագոնում, դա կարվի Իրանի շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ հունիսի 17-ին հայտարարված որոշման շրջանակներում: «Միացյալ Նահանգներն Իրանի հետ բախման չի ձգտում, բայց մենք տեղաբաշխում ենք (զորքեր Մերձավոր Արեւելքում) եւ պատրաստ ենք պաշտպանելու ամերիկյան ուժերն ու շահերը տարածաշրջանում»,- հայտարարել են Պենտագոնում:

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին հունիսի 20-ին հայտարարել Է, որ Թեհրանը չի պատրաստվում պատերազմ սանձազերծել, բայց լիովին պատրաստ Է մարտական գործողություններին ագրեսիայի դեպքում: «Մենք հայտարարում ենք, որ մտադիր չենք պատերազմ սարձազերծել որեւԷ երկրի դեմ, բայց պատրաստ ենք ցանկացած մարտական գործողության Իրանի դեմ ագրեսիայի դեպքում: Ամերիկյան խոցված անօդաչուի հետ կապված միջադեպը դրա վկայությունն Է»,- ասել Է Սալամին:

Նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու սարքի ոչնչացումը հստակ ազդանշան Է Վաշինգտոնին, որ Թեհրանը պատրաստ Է պաշտպանել իր սահմանները: «Մեր սահմանները «կարմիր գիծ» են: Բոլոր նրանք, ովքեր կհատեն այդ սահմանը, չեն վերադառնա ու կոչնչացվեն,-ասել Է ԻՀՊԶ-ի ղեկավարը:-Մեր հակառակորդների համար միակ ճանապարհը Իրանի տարածքային ամբողջականության եւ ազգային շահերի հարգումն Է»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am