Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը դուրս մնաց վարչապետի պաշտոնի համար պայքարից

Armenpress 16:39, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը դուրս Է մնացել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են քվեարկության՝ հունիսի 20-ին կայացած չորրորդ փուլի արդյունքները, որին մասնակցել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի թորի պատգամավորները:

Ինչպես ձայների հաշվումից հետո հայտարարել Է Շերիլ Գիլանը, որը կատարում Է 1922 կոմիտեի ղեկավարի պարտականությունները, որը միավորում Է շարքային թորի պատգամավորներին եւ զբաղվում Է պահպանողականների առաջնորդի ընտրման կամ փոխարինման հարցերով, Ջավիդն իր օգտին տրված 34 ձայնով զբաղեցրել Է վերջին տեղը եւ, ըստ ներկուսակցական կանոնների, չի անցել հաջորդ փուլ:

Ընտրարշավի առաջատարը չի փոխվել: Նա արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն Է, որը հունիսի 20-ին ապահովել Է 313 պատգամավորներից 157-ի աջակցությունը: Ընտրությունների հաջորդ փուլ են անցել նաեւ Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը (61 ձայն) եւ երկրի արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթը (59): Ուշագրավ Է, որ Գոուվն առաջին անգամ Է զբաղեցրել երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Հանթից, իսկ միասին նրանք ավելի քիչ ձայներ են ստացել, քան Ջոնսոնը: Հինգշաբթի ավելի ուշ կկայանա եւս մեկ քվեարկություն, որի արդյունքներով հավակնորդների թիվը կկրճատվի մինչեւ 2, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am