ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարում թափուր պաշտոնները համալրելու համար

Armenpress 15:06, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բաց և փակ մրցույթներ է հայտարարել մաքսային ծառայության, ինչպես նաև ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության թափուր պաշտոնները համալրելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

 Մրցույթների վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջի «ՀՀ ՊԵԿ» բաժնի «Աշխատատեղեր» ենթաբաժնում (https://www.petekamutner.am/as.aspx?itn=asVacancies), ինչպես նաև հարկային և մաքսային ծառայությունների www.taxservice.am և www.customs.am կայքէջերի համապատասխան ենթաբաժիններում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am