Եգիպտոսի խորհրդարանը երկրի ներքին գործերին միջամտություն Է որակել Մուրսիի մահվան վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Armenpress 14:16, 20 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի խորհրդարանը մերժել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ եգիպտական իշխանություններին հասցեագրված այն մեղադրանքները, թե իշխանությունները ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ դրանք որակելով միջամտություն Կահիրեի ներքին գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ Սալահ Խասբալլայի հայտարարությունը:Պաշտոնյան Էրդողանի դիրքորոշումը համարել Է «միջամտություն Եգիպտոսի ներքին գործերին»: Նա նաեւ նշել Է, որ «հունիսի 30-ի հեղափոխությունը (որի ժամանակ տապալվեց Մուրսին) ջախջախիչ հարված հասցրեց Էրդողանի պլաններին ու նրա երազանքներին»: Նա Թուրքիայի նախագահին անվանել Է «բռնակալ ու դիկտատոր, որն իր երկրում հետապնդում Է իր քաղաքականության հետ բոլոր չհամաձայնողներին»: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել Է, որ Մուրսին սեփական մահով չի մահացել, այլ «սպանվել Է», քանի որ նրան ժամանակին բուժօգնություն ցույց չի տրվել: Նա նշել Է, որ Թուրքիան մտադիր Է G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում մտցնել Եգիպտոսի նախկին նախագահի մահվան հարցը: Էրդողանը խոստացել Է «անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի Եգիպտոսի իշխանությունները պատասխանատվության ենթարկվեն միջազգային տրիբունալում»: Անկարան պաշտպանում Էր Մուրսիին ու նրա վարչակազմը եւ հակասահմանադրական Է համարում նրա ռեժիմի տապալումը Աբդել Ֆաթահ աս Սիսիի ներկայիս կառավարության կողմից: Մուրսին մահացել Է հունիսի 17-ին լրտեսության գործով դատական նիստի ժամանակ: Եգիպտոսի պետական հեռուստատեսության տվյալներով՝ մահվան պատճառ Է դարձել սրտի տագնապը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am