«Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից

Armenpress 14:12, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեք ֆուտբոլիստները հեռացել են թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էկեմինի Էկերեուկեի, Դեու Դոսայի եւ Ստեֆան Ադջումանիի հետ: Երեք ֆուտբոլիստներն էլ թիմին էին միացել նախորդ ամռանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am