Սմարթֆոնի երկարատեւ օգտագործումը կարող Է շլության հանգեցնել. The Asahi Shimbun

Armenpress 13:49, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը հղի Է շլության զարգացմամբ: Ինչպես հայտնել Է The Asahi Shimbun թերթը, այս եզրակացությանն են հանգել Ճապոնիայի՝ միանգամից մի քանի բժշկական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են տեսողության խնդիրների բուժման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք հարցում են անցկացրել 370 ակնաբույժների շրջանում եւ պարզել, որ նրանց առնվազն 40 տոկոսը վերջին ժամանակներս գործ Է ունեցել սուր ներքին շլությամբ տառապող հիվանդների հետ: Ըստ որում բժիշկների մեծ մասը նշել Է, որ այդ հիվանդության զարգացման պատճառներից մեկը գաջեթներն են, քանի որ սմարթֆոններից հրաժարվելու հանձնարարականներին հետեւելը դրական արդյունքներ Է տվել: Մասնագետները նշել են, որ ավելի վաղ նման շլություն հանդիպում Էր չափազանց հազվադեպ, բայց Էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացմամբ նման դեպքերի ախտորոշումը հաճախացել Է: Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ երկրում բարձրդասարանցիների ավելի քան 30 տոկոսն օրական ավելի քան 5 ժամ անցկացնում Է Համացանցում: Եվ այդ տոկոսն, ինչպես նշում են փորձագետներն, անշեղորեն մեծանում Է առաջին հերթին սմարթֆոնների շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am