Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում Է ռուսաստանցիների հարցերին

Armenpress 13:34, 20 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում Է ռուսաստանցիների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի նախաշեմին 1,5 միլիոնից ավելի ռուսաստանցիներ են դիմել ՌԴ նախագահին: Համապատասխան տվյալներով ինֆոգրաֆիկան ցուցադրված Է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում: Վիճակագրական տվյալների համաձայն, որոնք հրապարակված են «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի պաշտոնական կայքում, 2018 թվականին ռուսաստանցիների դիմումների ընդհանուր թիվը կազմել Է 2,7 միլիոն, առավելագույն թվաքանակը գրանցվել Է 2015 թվականին՝ 3,25 միլիոն: 2019 թվականին Վլադիմիր Պուտինի հետ «Ուղիղ գիծը» կկայանա արդեն 17-րդ անգամ: Առաջին անգամ ռուսաստանցիների հետ պետության ղեկավարի շփման այդ ձեւաչափը կազմակերպվել Է 2001 թվականի վերջին, այդ ժամանակվանից նախագահի հետ ուղիղ գիծն անցկացվել Է ամեն տարի, բացառությամբ 2004 եւ 2012 թվականների:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am