Bloomberg-ը հայտնել Է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդու հայտնվելու մասին

Armenpress 17:51, 19 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Louis Vuitton Moսt Hennessy (LVMH)-ի սեփականատեր Բեռնար Առնոն դարձել Է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը: Հրատարակությունն Առնոյի ակտիվները գնահատել Է 100,4 մլրդ դոլար:Ավելի վաղ 100 մլրդ դոլարի նշագիծը հաղթահարել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 119 եւ 106 մլրդ դոլար կարողությամբ՝ համապատասխանաբար: Նշվում Է, որ տարեսկզբից Առնոյի ակտիվներն աճել են 43 տոկոսով՝ կապված LVMH-ի բաժնետոմսերի արժեքի մեծանալու հետ: Bloomberg-ի գնահատմամբ, այժմ նրա կարողությունը կազմում Է Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 3 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am