ԵՄ-ի տնտեսությունը կարգի Է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Armenpress 14:43, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորի հարցապնդման, հայտարարել Է, որ Եվրամիության ագրոարդյունաբերական շուկան կարգի Է եկել ռուսական հակապատժամիջոցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած ռուսական պարենային բռնարգելքի հարուցած բարդություններին, Եվրամիության ագրոարդյունաբերական համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց, եւ ազդեցության ենթարկված հատվածների մեծ մասը կարողացավ այլընտրական շուկաներ գտնել»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցների կողմնակի ազդեցությունը Եվրամիության տնտեսության համար մնում Է «զուսպ եւ կառավարելի»: Ըստ որում Մոգերինին ընդգծել Է, որ Ռուսաստանի տնտեսությունն զգալի կորուստներ Է կրել ինչպես պատժամիջոցների պատճառով, այնպես Էլ նավթի գների տատանումների եւ ռուբլու փոխարժեքի նվազման հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am