«Միլան»-ը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից

Armenpress 09:29, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոսոներները» գրեթե համաձայնության են եկել ՈՒԵՖԱ-ի հետ և ըստ ամենայնի, եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցը որոշ ժամանակ կտրամադրի «Միլան»-ին` ֆինանսական «Արդար խաղի» հետ կապված բարդությունները կարգավորելու համար: Թիմը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

Եթե «Միլան»-ը չմասնակցի Եվրոպայի լիգային, ապա նրա փոխարեն խմբային փուլում կմրցի «Ռոմա»-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am