Հունիսի 19-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովը կշարունակի հերթական քառօրյա նիստը: Օրակարգում մի շարք նախագծեր են, այդ թվում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցն է:ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լրագրողական այց Գորիս և Ջաբրաիլ:

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է հանրապետական խորհրդակցություն՝ նվիրված հայերենի արդի խնդիրներին: Մասնակցում են բուհերի ներկայացուցիչներ, լեզվաբաններ, մտավորականներ:

Երևանում կանցկացվի «Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» խորագրով հանդիպում-քննարկում: Ելույթ կունենա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը և այլք:

«Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթի, «Մեղու 2018» հայերենի մրցույթի և «Ռուսական արջուկ 2018» ռուսաց լեզվի մրցույթի մրցանակակիր երեխաները կպարգևատրվեն: Այսօր նախատեսված է մրցույթներին մասնակցած դպրոցների մրցանակաբաշխությունները: Մրցույթների պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը: Համերգի ընթացքում խումբը կներկայացնի հեղինակավոր ստեղծագործություններ: «Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am