«Արցախ» ակումբն անվանափոխվել է

Armenpress 23:14, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախ»-ը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ, այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում։ 

Անցած մրցաշրջանում «Արցախ» ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am