Մեկնարկել է «Բանանց»-ի ուսումնամարզական հավաքը թուրքական Կարթեփեում

Armenpress 21:42, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները ժամանել են Ստամբուլի մերձակայքում գտվող Կարթեփե քաղաք, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն՝ նախապատաստվելով եվրագավաթային հանդիպումներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առաջիկա 14 օրերին թիմը կհանգրվանի «Green Park Resort» հյուրանոցում:

Այսօր երեկոյան արդեն կսկսվեն ինտենսիվ մարզումները: Նախատեսվող ընկերական խաղերի մասին «Բանանց»-ի մամուլի քարտուղարությունը կտեղեկացնի լրացուցիչ:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» կմրցի Սերբիան ներկայացնող «Չուկարիչկի»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am