Հրշեջները մարել են Մասիսում բռնկված հրդեհը

Armenpress 19:26, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 18-ին, ժամը 15:42-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանում այրվում է շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:17-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության կենցաղային գույքը՝ 12 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am