Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Armenpress 16:42, 18 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Իբչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել: Վեհափառն ընդգծել է խնդրի առկայությունը` նշելով, որ հետեւողական կլինի դրա լուծման հարցում:

Հանդիպման ավարտին Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Չարչյանը ստացել են Վեհափառի հայրապետական օրհնությունը:

Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ բարեկամական հանդիպումներն արդեն երկար տարիներ ավանդույթ են դարձել. դրանք իրենց տեսանելի արդյունքն են ունենում երկկողմանի առաջարկներում ու դրանցից բխող աշխատանքներում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am