Արմեն Ջագարխանյանի ընկերը պատմել Է նրա առողջական վիճակի մասին

Armenpress 16:08, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Ջագարխանյանն իրեն լավ Է զգում, այժմ նա զբաղված Է առողջության վերականգնմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Facebook-ում դերասանի պաշտոնական խմբում հայտնել Է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչի մոտ ամեն ինչ կարգին Է, այժմ նա ավելի շատ զբաղված Է առողջության վերականգնմամբ, շրջապատված Է ընկերներով ու մտերիմ մարդկանցով: Արմեն Բորիսովիչը նախընտրում Է չշփվել մամուլի, հեռուստատեսության եւ լրագրողների հետ, թեեւ նրանք առաջվա պես գրոհում են նրա վրա: Ցավոք, նրա անվան շուրջ մեծաքանակ կեղծ ու ոչ կոռեկտ տեղեկատվությունն անցյալ տարի ազդեց նրա ինքնազգացողության վրա»,-գրել Է Սողոմոնյանը:

Ջագարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ 2017 թվականի հոկտեմբերին. դերասանը հայտնվեց հիվանդանոցում եւ շատ չանցած հայտարարեց, որ պատրաստ չԷ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «շատ ցավ Է պատճառել իրեն»: Ավելի ուշ զույգը լուծարել Է ամուսնությունը եւ դատաքննություն սկսել: Ջագարխանյանը պարբերաբար բուժում Է անցել հիվանդանոցներում ու առողջարաններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am