Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ Է զոհվել նավաբեկության հետեւանքով

Armenpress 12:52, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ Է զոհվել, եւս մեկն անհայտ կորած Է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:

Նավը հունիսի 17-ին շրջվել Է Արեւելյան Ճավայի նահանգի ափերի մոտ, ավելի վաղ տեղեկացվել Էր միջադեպի հետեւանքով երկու մարդու զոհվելու մասին: Գործակալության տվյալներով՝ նավաբեկությունից փրկվել Է 39 ուղեւոր: Ներկայում որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում Է. դրան մասնակցում Է չորս ջրասուզորդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am