Պենտագոնն Օմանի ծոցում լցանավերի վրա Իրանի հարձակման նոր «ապացույցներ» Է ներկայացրել

Armenpress 09:47, 18 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը ներկայացրել Է Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհին Իրանի մասնակից լինելու նոր «ապացույցներ»: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ուղղաթիռից արված լուսանկարները հրապարակել Է Միացյալ Նահանգների զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրապարակված կադրերում, պնդում են ամերիկացի զինվորականները, երեւում Է, թե ինչպես են իրանական նավից մարդիկ, որը պատկանում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, հանում չպայթած ականը Kokuka Courageous լցանավից: Բացի դրանից, լուսանկարներում նկատելի Է մեծ անցք լցանավի երեսվածքի վրա, որը, Վաշինգտոնի տվյալներով՝ հայտնվել Է ականներից մեկի պայթելու հետեւանքով: Պենտագոնը պնդում Է, որ այդ լուսանկարները հաստատում են Իրանի պատասխանատվությունը երկու լցանավերի վրա հարձակումների համար: Ավելի վաղ ամերիկացի զինվորականները հրապարակել Էին տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, իրանցիները չպայթած ականը հանում են Kokuka Courageous լցանավից:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am