Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել Է սրտի նոպայից

Armenpress 09:43, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել Է սրտի նոպայի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով բժշկական շրջանակների աղբյուրներ: Նրանց խոսքով՝ Մուրսին տառապում Էր բարորակ ուռուցքով, նրան կանոնավորապես բժշկական օգնություն Էր ցույց տրվում:

Մուրսին մահացել Է լրտեսության գործով դատական նիստի ժամանակ, գործ, որին պետության նախկին ղեկավարը մասնակից Էր որպես գլխավոր մեղադրյալ: Նրան խոսք Է տրվել, որից հետո հայտարարվել Է ընդմիջում: Այդ պահին նախկին նախագահն ուշաթափվել Է եւ մահացել՝ գիտակցության չգալով: Տակավին 2014 թվականին Մուրսիի փաստաբանները դատարան Էին ներկայացրել բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ իրենց պաշտպանյալը տառապում Է Էպիլեպսիայով: Ժամանակին նա ուղեղի վիրահատություն Է տարել, ինչը հետագայում պարբերաբար կրկնվող սուր նոպաներ Է առաջացրել: Այդ ախտորոշմամբ, նշում Էին իրավաբանները, նախկին նախագահը չԷր կարող մեկուսացման մեջ գտնվել բանտի մենախցում եւ պնդում Էին, որ նա տնային կալանքի փոխադրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am