Հնդկաստանում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել

Armenpress 19:51, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Բիհար նահանգում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է չինական «Սինխուա» գործակալությունը:  Օդերևութաբանները տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը նորմայի բարձր է եղել 5 աստիճանով:

Շոգ եղանակը կպահպանվի առաջիկա երկու օրերին ևս: Օդերևութաբանների տվյալներով՝ Հնդկաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է +48-ի, որոշներում՝ նույնիսկ +50-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am