Հունիսի 18-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ հունիսի 18-ին, կկայանա Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը:
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեությունը և բարեփոխումները: Նիստը կվարի ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Ելույթով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղվերանում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը կազմակերպում է «Մեդիա և միգրացիա» ծրագրի հերթական հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկայանա թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։ Ներկայացվելու է ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես է գալիս երևանյան հյուրախաղերով: Հրավիրված մամուլի ասուլիսում թատրոնի ղեկավարությունն ու դերասանները կներկայացնեն առաջիկա ծրագրերը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում: