ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը

Armenpress 17:48, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի խորհուրդը յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկել է 20, հունիսի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 35 հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգերի նախագծերը հաստատվել են հունիսի 17-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:   «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի հունիսի 19-ի առաջին նիստում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am