Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Armenpress 16:28, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սանգվանին՝ արդյունավետ աշխատանքի և հայ-հնդկական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս երկու երկրների հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Հանրապետության նախագահը դիվանագետին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ նա մշտապես կմնա մեր երկրի լավ բարեկամը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am