Instagram-ը օգտահաշիվների վերականգնման նոր եղանակ Է թեստավորում. Engadget

Armenpress 16:07, 17 Հունիս, 2019

 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ը թեստավորում Է հավելվածներում հաշվեգրանցումների վերականգնման նոր մեթոդ, որը, մի կողմից, պետք Է դյուրացնի ընթացակարգը օգտատերերի համար, իսկ մյուս կողմից՝ դժվարացնի չարամիտների խնդիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Engadget պորտալը:

Օգտահաշվից օգտվելը վերականգնելու դեպքում սոցցանցի օգտատերերին անհրաժեշտ կլինի նշել Էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը, որոնց ուղարկվելու Է վեցանիշ կոդը: Թվերի այդ կոմբինացիան կարելի չի լինի գործի ներմուծել այլ սարքից: Ինչպես նշում Է պորտալը, նոր մեթոդը երաշխավորում Է, որ օգտատերերը կկարողանան հասանելիությունը վերականգնել նույնիսկ եթե կեղծարարները փոխել են անունը եւ շփման տվյալները: Եթե նոր համակարգը գործարկվի, ապա օգտատերերը կկարողանան հաշվեգրանցումը վերականգնել առանց Instagram-ի անվտանգության ծառայությանը դիմելու, գրում Է Engadget-ը: Թե երբ նորացումը հասանելի կլինի օգտատերերի համար, առայժմ չի ճշտվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am