Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը  

Armenpress 12:31, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում` Գրիգոր Լուսավորչի կանթեղից վառել է Համահայկական խաղերի ջահը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին խաղերի կազմկոմիտեից: Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ:

Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը` Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում:

Օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am