Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Armenpress 12:09, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և  սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել  շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն  հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։

Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր և այլն:

Արդեն իսկ հաստատված ծրագրային հայտերն են.

Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության  սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում:

Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am