Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Armenpress 10:30, 16 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտեմ Դալաքյանը հաղթել է թայլանդցի Սարավուտի Տավորնխամին և պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն (մինչև 51 կգ) քաշային կատեգորիայում։

Հունիսի 15-ին Կիևում Արտեմ Դալաքյանը (18-0, 13 КО) անցկացրել է իր տիտղոսի երրորդ պաշտպանությունը Սարավուտի Տավորնխամի (20-1, 15 КО) դեմ մենամարտում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով analitikaua.net-ը, Արտեմ Դալաքյանը վստահ հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով։

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն Արտեմ Դալաքյանին պարգևատրել է ՈՒՀՄ «Սփյուռքի ակտիվ գործիչ» մեդալով։

ՈՒՀՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am