Քենիայում պայթյունն ութ ոստիկանի կյանք է խլել

Armenpress 15:40, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաշեն պայթուցիկի հետևանքով քենիացի ութ ոստիկան է մահացել Քենիայի և Սոմալիի սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 Պայթյունի հետևանքով ևս հինգ ոստիկան վնասվածք է ստացել:

Դեռևս հայտնի չէ, թե ով է պայթյունի պատասխանատուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am