Ճապոնիայում 2020 թվականից պլաստիկե տոպրակները վճարովի կդառնան

Armenpress 15:34, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի կառավարությունը 2020 թվականի ապրիլի 1-ից մտադիր է պլաստիկե տոպրակները վճարովի դարձնել։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍ» գործակալությունը, այս մասին G20-ի երկրների էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի  Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն։

Այս հանդիպման հիմնական թեմաներից է աշխարհում պլաստիկ թափոնների հսկայական ծավալների կրճատման միջոցառումների մշակումը: Դրա զգալի մասը ձեւավորվում է հենց պլաստիկ տոպրակների պատճառով։

ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում տարեկան արտադրվում է շուրջ 300 մլն տոննա պլաստիկ թափոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am