«Բանանց»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

Armenpress 15:43, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի անդամը հեռացել է թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկկողմանի համաձայնությամբ խզվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի և թիմի պաշտպան Արթուր Ավագյանի միջև գործող պայմանագիրը:

31-ամյա պաշտպանը «Բանանցում» է հանդես եկել վերջին 3 մրցաշրջանների ընթացքում, մասնակցել է 37 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am