Ղազախստանում 957 մարդ Է ձերբակալվել նախագահական ընտրությունների օրվանից ի վեր

Armenpress 14:20, 13 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար ձերբակալվել եւ վարչական պատասխանատվության Է ենթարկվել 957 մարդ: Հունիսի 13-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Գլխավոր դատախազության հասարակական շահերի պաշտպանության ծառայության պետ Սափարբեկ Նուրփեիսովը: 670 ձերբակալվածներ ստացել են վարչական կալանքներ, եւս 115-ը տուգանվել Է, 172-ը՝ ստացել Է նախազգուշացում, գրել Է Tengrinews.kz-ն: Դատախազության մարմինները միջնորդել են 670 անձանցից 311-ի կալանքների ժամկետների կրճատման մասին, դատարաններն այդ խնդրագրերը բավարարել են, կալանավորներն ազատ են արձակվել: «Այսօր դուրս կգա եւս 63 անձ: Կալանքը կրելու կմնա 180 մարդ: Նրանց պատժի ժամկետները 6-ից մինչեւ 15 օր Է»,- ասել Է Նուրփեիսովը: Հունիսի 9-ին եւ 10-ին Ալմաթիում եւ Նուր Սուլթանում տեղի են ունեցել չարտոնված ակցիաներ՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով: Քվեարկության օրն այդ քաղաքներում ոստիկանությունը բերման Է ենթարկել շուրջ 500, հունիսի 10-ին՝ շուրջ 200 մարդու: Հունիսի 12-ի երեկոյան՝ ընտրյալ նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի պաշտոնակալության օրը, ոստիկանությունն Ալմաթիում դադարեցրել Է չարտոնված ակցիան, որի կազմակերպիչ Է նշել արտասահմանում թաքնվող նախկին բանկիր Մուխթար Աբլյազովին: Նրա ստեղծած «Ղազախստանի դեմոկրատական ընտրությունը» քաղաքական կազմակերպությունը երկրում արգելված Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am